Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց Վարդան Մինասյանին: 44-ամյա մասնագետն ազգային թիմը գլխավորել է նաեւ 2009-2013 թվականներին:
Ազգերի լիգայի մրցաշարին նախապատրաստվելու նպատակով մայիս-հունիսին նախատեսված են ընկերական հանդիպումներ: Հավանական է, որ մրցակիցներից մեկը կլինի Մալթայի հավաքականը, որը հունիսի 1-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Վրաստանի թիմի հետ:
Սպասվում է, որ առաջիկա ընկերական հանդիպումներին Հայաստանի հավաքականին կմիանան նորեկներ՝ ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը եւ դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Մակեդոնիան, Լիխտենշտեյնը եւ Ջիբրալթարը:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում