20:02  ,  9 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց առանց պարտության

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic մրցաշարն ավարտեց առանց պարտության։ Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ ոքի խաղաց գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ եւ վաստակեց 5 միավոր։ Տուրի մյուս պարտիաները շարունակվում են։

Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ռուս Նիկիտա Վիտյուգովի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին։ 

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի անցած տարվահաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5։0.5

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Հոու Յիֆան (Չինաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Կարուանա՝ 5.5 միավոր, Կարլսեն, Վիտյուգով՝ 5-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 4.5-ական, Բլյուբաում՝ 4, Նայդիչ, Անանդ, Յիֆան՝ 3-ական, Մեյեր՝ 2.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում