21:26 9 ապրիլի, 2018Grenke Сhess Сlassic մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ,ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը վերջին տուրում սեւերով առավելության հասավ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի նկատմամբ եւ 6.5 միավարով միանձնյա գրավեց առաջին տեղը։
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 5.5 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավի եւ Նիկիտա Վիտյուգովի հետ բաժանեց 3–5–րդ տեղերը՝ 5–ական միավոր։
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը մրցաշարն անցկացրեց առանց պարտության։ Նա հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին, իսկ մյուս պարտիաներն ավարտեց ոչ ոքի։
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի անցած տարվա հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:
Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5։0.5
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0։1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5։0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0.5։0.5
Հոու Յիֆան (Չինաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Վերջնական մրցաշարային դրությունը. Կարուանա՝ 6.5 միավոր, Կարլսեն՝ 5.5, Վաշյե-Լագրավ, Վիտյուգով, Արոնյան՝ 5-ական, Բլյուբաում՝ 4.5, Նայդիչ, Անանդ, Յիֆան՝ 3.5-ական, Մեյեր՝ 3:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.