21:03  ,  4 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Հոու Յիֆանի հետ

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ։ 39-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը վաստակել է 2.5 միավոր եւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կիսում է 4-5-րդ տեղերը: 

Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, չորրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 1:0

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 4 տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Վիտյուգով, Կարուանա՝ 3-ական միավոր, Կարլսեն, Արոնյան՝ 2.5-ական, Անանդ, Բլյուբաում՝ 1.5-ական, Նայդիչ, Յիֆան, Մեյեր՝ 1-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում