20:19  ,  1 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը հաղթեց Արկադի Նայդիչին

Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին, որն իր պարտությունն ընդունեց 35-րդ քայլում:

Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել։

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով միավորը կիսել է գերմանացի Գեորգ Մեյերի հետ։ Ապրիլի 2-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային 3 տուրերը կանցկացվեն Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը՝ Կարլսրուե քաղաքում։

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, երկրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հոու Յիֆան (Չինաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5:0.5

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Ֆոտո՝ մրցաշարի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում