Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի Շվեդիայում։
30-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայմանագիր է կքնել շվեդական «Յուրգորդենի» հետ։ Պայմանագիրն ունի երկարաձգելու հնարավորություն, հայտնում է ակումբի կայքը։
Շվեդիայի ավարտված առաջնությունում «Յուրգորդենը» գրավել է երրորդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Շվեդիայում նոր մրցաշրջանը կմեկնարկի ապրիլի 1-ին։ Շվեդիայի առաջնության առաջին տուրում «Յուրգորդենը» կհյուրընկավի «Օստերսունդին»։
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:45 , 28 հոկտեմբերի
09:14 , 28 հոկտեմբերի 
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի