Պաշտոնական․ Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Յուրգորդեն»

00:26   26 մարտի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի Շվեդիայում։

30-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայմանագիր է կքնել շվեդական «Յուրգորդենի» հետ։ Պայմանագիրն ունի երկարաձգելու հնարավորություն, հայտնում է ակումբի կայքը։

Շվեդիայի ավարտված առաջնությունում «Յուրգորդենը» գրավել է երրորդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Շվեդիայում նոր մրցաշրջանը կմեկնարկի ապրիլի 1-ին։ Շվեդիայի առաջնության առաջին տուրում «Յուրգորդենը» կհյուրընկավի «Օստերսունդին»։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.