09:14  ,  28 հոկտեմբերի, 2026

RAF․ Արման Ծառուկյանը կանցկացնի տիտղոսի պաշտպանության գոտեմարտ

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ըմբշամարտի Real American Freestyle (RAF) լիգայի չեմպիոնական տիտղոսը կպաշտպանի UFC նախկին չեմպիոն, ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ գոտեմարտում, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

Գոտեմարտը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Չիկագոյում (ԱՄՆ)։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ծառուկյանը հաղթել էր ամերիկացի Դիլոն Դենիսին եւ ստացել չեմպիոնական գոտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում