20:29  ,  24 մարտի, 2018

Էստոնիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի թիմում խաղում են արագաշարժ եւ տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստներ

Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Ռեյմը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ 0:0 հաշվով ավարտված ընկերական հանդիպումը:

«Փորձեցինք նոր մարտավարություն, որոշ դրվագներում լավ էինք խաղում, սակայն ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ լավ հանդիպում անցկացրինք: Չկարողացանք գնդակին ավելի շատ տիրել, քան մրցակիցը:

Դիտել էինք Հայաստանի հավաքականի տնային հանդիպումների տեսագրություններ, քանի որ տանը թիմը այլ կերպ է խաղում: Հայաստանի հավաքականը լավ թիմ է, որի կազմում արագաշարժ եւ տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստներ են հանդես գալիս:

Ազգերի լիգայում բարդ խմբում ենք հայտնվել (Հունգարիա, Հունաստան, Ֆինլանդիա), սակայն մեր նպատակը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելն է»,- ասել է Մարտին Ռեյմը:

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում