22:06  ,  22 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը երկրորդ անգամ պարտվեց Կրամնիկին

Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվում է 10-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 37-րդ քայլում ստիպված էր ընդունել պարտությունը:

Առաջին շրջանում եւս Արոնյանը պարտվել էր Կրամնիկին: Հայ գրոսմայստերը 3.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Տուրի կենտրոնական պարտիայում ընթացիկ առաջին տեղը վիճարկում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը: 

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Դին Լիրեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրություն. Կարուանա՝ 6 միավոր (9 պարտիա), Մամեդյարով՝ 5.5 (9), Գրիշչուկ՝ 5.5, Կարյակին, Դին Լիրեն՝ 5-ական, Կրամնիկ՝ 4.5, Սո՝ 4, Արոնյան՝ 3.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս