22:06 22 մարտի, 2018Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվում է 10-րդ տուրը։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 37-րդ քայլում ստիպված էր ընդունել պարտությունը:
Առաջին շրջանում եւս Արոնյանը պարտվել էր Կրամնիկին: Հայ գրոսմայստերը 3.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Տուրի կենտրոնական պարտիայում ընթացիկ առաջին տեղը վիճարկում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը:
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Դին Լիրեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրություն. Կարուանա՝ 6 միավոր (9 պարտիա), Մամեդյարով՝ 5.5 (9), Գրիշչուկ՝ 5.5, Կարյակին, Դին Լիրեն՝ 5-ական, Կրամնիկ՝ 4.5, Սո՝ 4, Արոնյան՝ 3.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.