18:09  ,  22 մարտի, 2018

Մեսիի գերազանց դրիբլինգն ու գոլը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը մարզումային հավաք է անցկացնում Մանչեսթերում՝ պատրաստվելով Իտալիայի թիմի դեմ ընկերական խաղին: Մարզումներից մեկի ժամանակ անթերի դրիբլինգով եւ գոլով աչքի է ընկել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

Արգենտինա - Իտալիա հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում: Արգենտինայի թիմը մարզվում է «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայում:

Այդ խաղից հետո արգենտինացիները կմեկնեն Մադրիդ եւ «Ռեալի» մարզաբազայում կպատրաստվեն Իսպանիայի հավաքականի հետ ընկերական խաղին, որը տեղի կունենա մարտի 27-ին «Աթլետիկոյի» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում