22:45  ,  21 մարտի, 2018

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց միանձնյա առաջատարի դիրքը

Բաթումիում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը չորս հաղթանակներից հետո սեւերով պարտվեց իսրայելցի Թամիր Նաբաթիին եւ զիջեց միանձնյա առաջատարի դիրքը: Հովհաննիսյանն այժմ 4 միավորով բաժանում է 4-21-րդ տեղերը: 4 միավոր ունի նաեւ Հայկ Մարտիրոսյանը:

Առաջատարներն են Նաբաթին, հոլանդացի Բենջամին Բոկն ու խորվաթի Իվան Սարիչը՝ 4.5-ական միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից առաջատարներին մոտ են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Արման Փաշիկյանը, որոնք վաստակել է 3.5-ական միավոր:

Ֆոտո՝ facebook.com/European-Individual-Chess-Championship

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում