15:08  ,  21 մարտի, 2018

Յայա Տուրեն չի ներկայացել Կոտ դ՛Իվուարի հավաքականի հավաքին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն չի ներկայացել Կոտ դ՛Իվուարի հավաքականի հավաքին։ 34-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմ էր հրավիրվել Տոգոյի (մարտի 24) եւ Մոլդովայի (մարտի 27) դեմ ընկերական խաղերի համար։

«Հավաքականի մարզչական շտաբը տեղեկություն չունի Յայա Տուրեի գտնվելու վայրի վերաբերյալ»,- ասվում է Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Յայա Տուրեն 2016-ին հայտարարել էր Կոտ դ՛Իվուարի հավաքականից հեռանալու մասին, սակայն դրանից հետո հրավիրվել էր ընկերական խաղերի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում