13:33  ,  20 մարտի, 2018

Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենամյա Quinas de Oro մրցանակաբաշխությունում ստացել է Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

33-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հաղթել Իսպանիայի առաջնությունում ու աշխարհի ակումբային առաջնությունում եւ նվաճել Եվրոպայի սուպերգավաթը։ Նախորդ տարի Ռոնալդուն մասնակցել է 46 խաղի եւ խփել 42 գոլ։

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մոնակոն» գլխավորող Լեոնարդո Ժարդիմը։ Նախորդ տարի պորտուգալացի մասնագետը «Մոնակոյի» հետ դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաեւ հասել մինչեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել Լիսաբոնի «Սպորտինգի» խաղացող Աննա Բորգեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում