Մեքսիկական «Պումասի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Արիբասը ձեռքի սարսափելի կոտրվածք է ստացել «Կրուզ Ազուլի» դեմ Մեքսիկայի առաջնության խաղում (1։1)։
11-րդ րոպեին Արիբասը մրցակցի հետ պայքարելիս անհաջող ընկել է եւ չի կարողացել շարունակել խաղը։
28-ամյա Ալեխանդրո Արիբասն այս տարի է միացել մեքսիկական ակումբին։ Նախկինում նա խաղացել է նաեւ իսպանական «Ռայո Վալյեկանոյում», «Օսասունայում», «Սեւիլիայում» եւ «Դեպորտիվոյում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում