22:04  ,  18 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ պարտությունը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։

Երկրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 18-ին անցկացվում է 7-րդ տուրը, որում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ եւ իր պարտությունն ընդունեց 37-րդ քայլում։

Այս հաղթանակի շնորհիվ Ֆաբիանո Կարուանան հավաքեց 5 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար։ Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել։ Նախորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվել էր ամերիկացի Ուեսլի Սոյին։ Սա Լեւոնի երրորդ պարտությունն էր մրցաշարում։ Հաջորդ տուրում նա սեւերով ուժերը կչափի չինացի Դին Լիրենի հետ։

Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր եւ Ուեսլի Սոյի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը:

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0։1

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0․5։0․5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1։0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում