13:32  ,  17 մարտի, 2018

Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիին» արդեն համարում է չեմպիոն

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ի տարբերություն իր ղեկավարած թիմի, «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային ղեկավարությամբ սկսել է մեծ ֆուտբոլային ժառանգությամբ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նախորդ 7 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթին» երբեք դուրս չի մնացել Պրեմյեր լիգայի լավագույն քառյակից, երկու անգամ դարձել է չեմպիոն: Կարելի է ասել՝ երեք անգամ, քանի որ մի քանի շաբաթվա հարց է: Երկու անգամ դարձել են փոխչեմպիոն: Դա է ժառանգությունը, որը ես չեմ ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ» գալուց: Նիկոլաս Օտամենդին, Կեւին Դե Բրույնեն, Ֆերնանդինյոն, Դավիդ Սիլվան, Ռահիմ Ստերլինգը, Սերխիո Ագուերով նախորդ տարիների ներդրումն են, երկու մրցաշրջանի նորեկներ չեն:

Իսկ գիտե՞ք, թե քանի խաղացող է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից» անցած մրցաշրջանում: Որտե՞ղ են հիմա նրան խաղում, եթե ընդհանրապես խաղում են: Երբ ես հեռանամ «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ մարզիչը կաշխատի Լուկակուի, Մատիչի, Դավիդ Դե Խեայի հետ:

Ես կարող էի աշխատել այլ երկրում, որտեղ չեմպիոնի տիտղոսը գրպանումս կլիներ արդեն մրցաշրջանի մեկնարկից առաջ, բայց ես այստեղ եմ եւ կմնամ, քանի որ չեմ պատրաստվում փոխել մտածողությունս»,- ասել է 55-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթահարել իսպանական «Սեւիլիայի» արգելքը՝ 0:0, 1:2:

Անգլիայի առաջնության 30 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 81 միավոր (26 հաղթանակ, 3 ոչ ոքի, 1 պարտություն), «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 65 (20-5-5):

Ֆոտո՝ facebook.com/manchesterunited

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English