23:07  ,  14 մարտի, 2018

«Գազպրոմ Մոսկովսկին»՝ «Երեւան-2800»-ի հաղթող

Բասկետբոլի տղամարդկանց «Երեւան-2800» ընկերական մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է ռուսական «Գազպրոմ Մոսկովսկին», որը վերջին տուրում 91:65 հաշվով առավելության է հասել Թեհրանի «Արարատի» նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Երեւանի «Ուրարտուն» երկրորդ տեղի համար պայքարում 63:100 հաշվով պարտվել է Թբիլիսիի «Հունդայի» ակումբին եւ գրավել երրորդ տեղը:

Մրցաշարի լավագույն խաղացողներ.

Պաշտպան՝ Դրո Տեր - Ղուկասյան («Արարատ»)

Խաղարկող եւ MVP՝ Սերգեյ Բիկով («Գազպրոմ Մոսկովսկի»)

Կենտրոնական՝ Արտյոմ Ալտունին («Ուրարտու»)

Թեթեւ հարձակվող՝ Դանիել Վիլիամս («Հունդայի»)

Ծանր հարձակվող՝ Յուրի Վասիլեւ («Գազպրոմ Մոսկովսկի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում