17:44  +04,  13 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Լոնդոնին «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, ESPN-ի վարկածով:

Հիշեցնենք, որ «Արսենալը» տնային խաղում 3:0 հաշվով պարտության էր մատնել «Ուոթֆորդին»: 78 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

29-ամյա ֆուտբոլիստը հանդիպման լավագույն խաղացող էր ճանաչվել «Արսենալի» երկրպագուների քվեարկությամբ եւ Whoscored.com-ի վարկանիշով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ