19:48  ,  11 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Պարտիան ավարտվեց 24-րդ քայլում:

Տուրի մյուս 3 պարտիաները դեռ շարունակվում են։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Մամեդյարովը հաղթել էր ռուս Սերգեյ Կարյակինին, իսկ Լեւոն Արոնյանը մեկնարկել էր չինացի Դին Լիրենի հետ ոչ ոքիով։

Հավակնորդների մրցաշար, երկրորդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5։0․5

Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում