22:19  ,  8 մարտի, 2018

ՊՍԺ-ն կդիմի լուրջ կադրային փոփոխությունների

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» արգելքը չհաղթահարելուց հետո ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է դիմել լուրջ կադրային փոփոխությունների, հաղորդում է Le Parisien-ը:

Չի բացառվում, որ ամռանը թիմից հեռանան կիսապաշտպաններ Մարկո Վերատին, Անխել Դի Մարիան, Խավյեր Պաստորեն, Ադրիեն Ռաբիոն  եւ հարձակվող Էդինսոն Կավանին:

Ակումբում հարցականի տակ են նաեւ պաշտպաններ Դանի Ալվեսի, Լեւեն Կուրզավայի եւ Յուրի Բերչիչեի ապագան: Սպասվում է, որ ամռանը կարիերան կավարտի կիսապաշտպան Տիագո Մոտան:

Անձեռնմխելի են միայն հարձակվողներ Նեյմարն ու Կիլիան Մբապեն, որոնց շուրջ էլ կկազմավորվի նոր թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում