00:34  ,  7 մարտի, 2018

ՊՍԺ - «Ռեալ», «Լիվերպուլ» - «Պորտու». Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» եւ անգլիական «Լիվերպուլն» ու պորտուգալական «Պորտուն»:

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ռեալը» Փարիզում ունի որոշակի առավելություն, սակայն դարպասի գրավում դեռ չի գրանցվել՝ 0:0: Ընդմիջում է:

Առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 3։1 հաշվով:

Հաշիվը չի բացվել նաեւ Լիվերպուլում: Առաջին խաղում անգլիական թիմը Պորտուգալիայում հաղթել է 5:0 հաշվով:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 1։3)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 5։0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում