13:58 2 օգոստոսի, 201230-րդ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում 56 կգ քաշային ադրբեջանցի Մագոմեդ Աբդուլգամիդովը 22։17 հաշվով հաղթանակ էր տարել ճապոնացի Սատոշի Շիմիձուի նկատմամբ։
Սակայն ճապոնացիները բողոքարկել են մրցավարների որոշումը, քանի որ երրորդ ռաունդում ադրբեջանցի բռնցքամարտիկը վեց անգամ հայտնվել էր ռինգի հատակին, իսկ մրցավարը չէր բացել նոկդաունի հաշիվը կամ չէր դադարեցրել մենամարտը։ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան բավարարել է ճապոնական կողմի պահանջը։
Ֆեդերացիայի որոշման մեջ ասվում է. «Մրցավարն առնվազն երեք անգամ պետք է հաշիվ բացեր վեց անգամ ընկած Աբդուլագամիդովին։ Մրցավարը պետք է դադարեցներ մենամարտը եւ հաղթող ճանաչեր ճապոնացի բռնցքամարտիկին»։
Նշենք, որ ադրբեջանցու ձեռքը բարձրացնելուց հետո դահլիճում մարզասերները սուլոցներով արձագանքեցին մրցավարների որոշմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.