18:10  ,  5 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասին, մեկ հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 45 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80 տոկոսը: 29-ամյա խաղացողը կատարել է երեք առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին:

Մխիթարյանը մեկ անգամ է խախտել կանոնները, նրա դեմ եւս խախտել են մեկ անգամ:

Մխիթարյանը ստացել է 7.05 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի խաղը՝ 7.57:

Հիշեցնենք, որ «Արսենալը» պարտվել է 1:2 հաշվով, Մխիթարյանը փոխարինվել է 83-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news