18:10 5 մարտի, 2018Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում:
Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասին, մեկ հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 45 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80 տոկոսը: 29-ամյա խաղացողը կատարել է երեք առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին:
Մխիթարյանը մեկ անգամ է խախտել կանոնները, նրա դեմ եւս խախտել են մեկ անգամ:
Մխիթարյանը ստացել է 7.05 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի խաղը՝ 7.57:
Հիշեցնենք, որ «Արսենալը» պարտվել է 1:2 հաշվով, Մխիթարյանը փոխարինվել է 83-րդ րոպեին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.