16:41  ,  5 մարտի, 2018

Իտալացի թենիսիստը կարիերայի 6-րդ տիտղոսը նվիրել է Դավիդե Աստորիի հիշատակին

Իտալացի թենիսիստ Ֆաբիո Ֆոնինին բրազիլական Սան Պաուլուում կայացած Brasil open մրցաշարում տարած հաղթանակը նվիրել է իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի հիշատակին։

Եզրափակիչում Ֆոնինին հաղթել է չիլիացի Նիկոլաս Ջարիին՝ նվաճելով կարիերայի 6-րդ տիտղոսը։

«Հուսով եմ, որ իմ հաղթանակը մի քիչ կսփոփի իտալական սպորտի համար տխուր օրը։ Ցանկանում եմ հաղթանակս նվիրել Աստորիին ու նրա ընտանիքին։ Անձամբ չեմ ճանաչել նրան, սակայն բոլորն ասում էին, որ Դավիդեն շատ ուրախ անձնավորություն էր»,- Ֆոնինիի խոսքը մեջբերում է մրցաշարի կայքը։

Հիշեցնենք, որ իտալացի պաշտպանին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել գտնվող հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ Աստորին քնած ժամանակ մահացել էր սրտի կանգի հետեւանքով։ 

Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։

Դեպքի պատճառով հետաձգվել էին Իտալիայի առաջնությունում մարտի 4-ին նախատեսված բոլոր խաղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում