16:04  ,  4 մարտի, 2018

Իտալիայի առաջնության 27-րդ տուրի բոլոր խաղերը հետաձգվել են

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 27-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել են «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան պատճառով, հայտնում է Football Italia-ն։

A Սերիայի ղեկավարություն որոշել է հետաձգել տուրը ողբերգական միջադեպից հետո։ Աստորիի՝ տարբեր ակումբներոմ հանդես եկող ընկերները նշել են, որ չեն կարող դուրս գալ խաղադաշտ։

Հիշեցնենք, որ իտալացի 31-ամյա պաշտպանին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել գտնվող հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ Հյուրանոցային համարում ֆուտբոլիստը եղել է ընկերուհու եւ դստեր հետ։

Ենթադրվում է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։ «Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մահվան պատճառը եղել է անսպասելի հիվանդությունը։ 

Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։

Իտալիայի առաջնությունում մարտի 4-ին պետք է կայանային հետեւյալ խաղերը 

«Ջենոա» - «Կալյարի»՝ 15:30

«Ատալանտա» - «Սամպդորիա»՝ 18։00

«Ուդինեզե» - «Ֆիորենտինա»՝ 18։00

«Բենեւենտո» - «Վերոնա»՝ 18։00

«Կյեւո» - «Սասուոլո»՝ 18։00

«Տորինո» - «Կրոտոնե»՝ 18։00

«Միլան» - «Ինտեր»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում