Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին հանկարծամահ է եղել։ Իտալացի 31-ամյա պաշտպանին մահացած են հայտնաբերել հյուրանոցային համարում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Ֆիորենտինան» այժմ գտնվում է Ուդինե քաղաքում, որտեղ պետք է մարտի 4-ին Իտալիայի առաջնության 27-րդ տուրում հյուրընկալվեր «Ուդինեզեին»։ Դեպքի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է։ Հյուրանոցային համարում ֆուտբոլիստը եղել է ընկերուհու եւ դստեր հետ։
Ենթադրվում է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։ «Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մահվան պատճառը եղել է անսպասելի հիվանդությունը։
Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի
22:10 , 4 նոյեմբերի
21:07 , 4 նոյեմբերի
20:14 , 4 նոյեմբերի
20:01 , 4 նոյեմբերի
19:07 , 4 նոյեմբերի
18:03 , 4 նոյեմբերի
17:11 , 4 նոյեմբերի