15:26 4 մարտի, 2018Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին հանկարծամահ է եղել։ Իտալացի 31-ամյա պաշտպանին մահացած են հայտնաբերել հյուրանոցային համարում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Ֆիորենտինան» այժմ գտնվում է Ուդինե քաղաքում, որտեղ պետք է մարտի 4-ին Իտալիայի առաջնության 27-րդ տուրում հյուրընկալվեր «Ուդինեզեին»։ Դեպքի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է։ Հյուրանոցային համարում ֆուտբոլիստը եղել է ընկերուհու եւ դստեր հետ։
Ենթադրվում է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։ «Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մահվան պատճառը եղել է անսպասելի հիվանդությունը։
Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.