Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում։
«Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը խաղի կազմակերպման, ինտենսիվության եւ արտագնա կարեւոր խաղում հաջողության հասնելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների տեսանկյունից։
Գիտեինք, որ շատ բարդ կլինի դիմակայելը «Ֆեյենորդին»։ Բարեբախտաբար, մենք արագ գոլ խփեցինք, ինչը վստահություն հաղորդեց մեր թիմին եւ հավատ ներշնչեց վերջնական հաջողության հարցում»,- Կիվուի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
5-րդ տուրում «Ինտերը» նոյեմբերի 25-ին կընդունի գերմանական «Շտուտգարտին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:14 , 4 նոյեմբերի
20:01 , 4 նոյեմբերի
19:07 , 4 նոյեմբերի
18:03 , 4 նոյեմբերի
17:11 , 4 նոյեմբերի
16:02 , 4 նոյեմբերի
15:04 , 4 նոյեմբերի
14:05 , 4 նոյեմբերի
13:37 , 4 նոյեմբերի
13:06 , 4 նոյեմբերի