22:10  ,  4 նոյեմբերի, 2026

Առաջին անգամ Հայաստանի 6 թիմ կմասնակցի բասկետբոլի ԵԱ-ներին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան առաջին անգամ Եվրոպայի առաջնություններին մասնակցության հայտ է ներկայացրել տղամարդկանց և կանանց բոլոր վեց տարիքային հավաքականներով։

2027 թվականին Հայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց հավաքականներով։

Տղամարդկանց հավաքականներ

Մ16՝ B դիվիզիոն

Մ18՝ C դիվիզիոն

Մ20՝ B դիվիզիոն

Կանանց հավաքականներ

Մ16՝ C դիվիզիոն

Մ18՝ C դիվիզիոն

Մ20՝ B դիվիզիոն

Մինչ այս Հայաստանը Եվրոպայի առաջնություններում միաժամանակ ներկայացված է եղել առավելագույնը հինգ տարիքային հավաքականով՝ երեք տղամարդկանց և երկու կանանց։

Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն 2027 թվականի հուլիս-օգոստոսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print