18:15  ,  27 փետրվարի, 2018

Գվինեա Բիսաուի հավաքականի խաղացողը համալրեց «Փյունիկը»

Երեւանի «Փյունիկը» երկու տարվա պայմանագիր է կնքել Գվինեա Բիսաուի հավաքականի պաշտպան Բակար Բալդեի հետ։ 26-ամյա ֆուտբոլիստը «Պորտուի» ակադեմիայի սան է։ Հանդես է եկել պորտուգալական «Պասուշ Ֆերեյրա», «Բերիա Մար» եւ  սերբական «Բորաց Չաչակ» թիմերում, հաղորդում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» նաեւ մեկ տարվա պայմանագիր էր կնքել 22-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Մարատ Բուրաեւի հետ, որը ռուսական «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, հանդես է եկել նաեւ Վլադիկավկազի «Սպարտակում» եւ «Սեւաստոպոլում»։

Նախօրեին էլ «Փյունիկը» 2 տարվա պայմանագիր էր կնքել կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի հետ, որը Հայաստանի առաջնությունում 2014-2016-ը հանդես է եկել Գյումրիի «Շիրակում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում