23:49  ,  1 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Տիգրան Մարտիրոսյանի քաշային կարգում չինացի Լուն հաղթեց աշխարհի ռեկորդով

Ծանրամարտի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի 77 կգ քաշայինների պայքարն ավարտվեց չինացիների հսկայական առավելությամբ: Սյաոյուն Լուն երկամարտի ոսկե մեդալը նվաճեց աշխարհի ռեկորդով` 379 կգ: Երկրորդ տեղը գրավեց չինացի Հաոյիե Լու` 360 կգ:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, որը վնասվածքի պատճառով Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ օր առաջ հրաժարվեց մասնակցությունից: Նկատենք, որ Տիգրան Մարտիրոսյանը 2010-ին Անթալիայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է երկամարտի 373 կգ արդյունքով: Լոնդոնում նա կարող էր հավակնել առնվազն արծաթե մեդալի:

30-րդ Օլիմպիական խաղեր

Ծանրամարտ, 77 կգ քաշային կարգ

Տղամարդիկ

1. Սյաոյուն Լու (Չինաստան) - 379 (աշխարհի ռեկորդ)  (175 (աշխարհի ռեկորդ)+ 204)

2. Հաոյիե Լու (Չինաստան) - 360 (170+190)

3. Իվան Կամբար Ռոդրիգես (Կուբա) - 349 (155+194)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով