09:03  ,  23 փետրվարի, 2018

15-ամյա Ալինա Զագիտովան նվաճեց Ռուսաստանի առայժմ միակ ոսկին ՕԽ-2018-ում (ֆոտո)

15-ամյա գեղասահորդուհի Ալինա Զագիտովան նվաճեց Փհենչհանի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը: Մենասահքում Զագիտովան հետ թողեց 18-ամյա ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւային: Զագիտովան առաջինն էր կարճ եւ ազատ ծրագրերում՝ հավաքելով 239.57 միավոր:

Մեդվեդեւան երկու ծրագրերում էլ գրավեց երկրորդ տեղը՝ 238.26: Բրոնզե մեդալակիր դարձավ կանադացի Քեյթիլին Օսմոնդը՝ 231.02:

Ալինա Զագիտովան նվաճեց Ռուսաստանի առայժմ միակ ոսկին ՕԽ-2018-ում

Ֆոտո՝ twitter.com/Olympics

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում