14:10  ,  20 փետրվարի, 2018

Արթուր Աբրահամը դարձավ 38 տարեկան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) փետրվարի 20-ին նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը։

Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: Նրա հաջորդ մենամարտը կայանալու է ապրիլի 28-ին, իսկ մրցակիցը դեռ հայտնի չէ։

Վերջերս բռնցքամարտիկը հայտարարել էր, որ երկու-երեք մենամարտերից հետո ավարտելու է կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում