02:54  AMT,  16 հուլիսի, 2017

Արթուր Աբրահամը չկարողացավ նվաճել IBO-ի չեմպիոնական գոտին (ֆոտոշարք)

Արթուր Աբրահամին չհաջողվեց նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում 37-ամյա Աբրահամը հանդիպեց այդ տիտղոսը պաշտպանող բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի հետ եւ պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ: Գրանցվեց 118:110, 118:110, 120:108 հաշիվը:

Բրիտանացի բռնցքամարտիկն ավելի արագ էր, ավելի ակտիվ ու դիպուկ: Նա հենց սկզբից ուներ առավելություն եւ աստիճանաբար մեծացնում էր այն, իսկ Աբրահամի ընտրած պաշտպանողական մարտավարությունն այս անգամ չաշխատեց: Յուբենքը բավական վտանգավոր էր գրոհում, իսկ հայ բռնցքամարտիկի հարվածները ոչ միշտ էին հասնում նպատակին: 5-րդ ռաունդում Աբրահամի քիթն արնահոսեց, սակայն դա չխանգարեց շարունակել մենամարտը: Վերջին ռաունդներում բրիտանացու առավելությունն ակնհայտ էր: Նա կարծես ցանկանում էր հաղթանակի հասնել նոկաուտով, սակայն չստացվեց: Արթուր Աբրահամը դիմացավ մինչեւ վերջ, թեեւ այս մենամարտը, մեղմ ասած, լավագույններից չէր նրա կարիերայում:

2 քաշային կարգերում (IBF-ի միջին քաշային կարգ, WBO-ի երկրորդ միջին քաշային կարգ) աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում կրեց 6-րդ պարտությունը (46 հաղթանակ): Յուբենք կրտսերն անցկացրեց 26-րդ մենամարտը՝ տանելով 25-րդ հաղթանակը (բրիտանացին կրել է մեկ պարտություն):

Հիշեցնենք, որ այս մենամարտի հաղթողը դառնալու է Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) վերջին մասնակիցը: Արթուր Աբրահամի նախորդ մենամարտը կայացել էր ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում, որտեղ նա միավորներով պարտության էր մատնել Լեհաստանը ներկայացնող, Մյունխենում բնակվող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...