23:20  ,  19 փետրվարի, 2018

«Չելսին» հրաժարվել է վաճառել Բատշուայիին

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը հրաժարվել է վաճառել հարձակվող Միշի Բատշուայիին Դորտմունդի «Բորուսիային», հաղորդում է skysports-ը: Անգլիական ակումբը մտադիր է ապագայում վերադարձնել 24-ամյա բելգիացի ֆուտբոլիստին, որը կես տարվա վարձակալությամբ է տեղափոխվել գերմանական ակումբ:

«Բորուսիան» պատրաստ է Բատշուայիին ներառել 19-ամյա ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի վաճառքի գործարքում, սակայն «Չելսին» այդ առաջարկը եւս չի ցանկանում քննարկել:

24-ամյա Բատշուային 2016-ին էր «Չելսի» տեղափոխվել ֆրանսիական «Մարսելից», սակայն իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ մշտական տեղ չուներ մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում