19:06  ,  19 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Նորվեգիան պահպանեց առաջին տեղը մեդալային հաշվարկում, օրվա չեմպիոնները

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի 10-րդ մեդալային օրվա ծրագրով երեք եզրափակիչ էր: Երեք չեմպիոնական տիղտոսներից երկուսը նվաճեց Նորվեգիան, որը երկրորդ օրն է գլխավորում է մեդալային հաշվարկը՝ հետ թողնելով գերմանացիներին:

Փհենչհան-2018, 10-րդ մեդալային օր

Ճմշկային սպորտ, տղամարդիկ, 500 մետր

1. Լորենցեն Հավարդ (Նորվեգիա), 2.Չհա Մին Գյու (Հարավային Կորեա),3. Գաո Տինյույ (Չինաստան)

Բոբսլեյ, տղամարդիկ, երկտեղանի

1. Կանադա, 1. Գերմանիա, 3. Լատվիա

Դահուկացատկ, տղամարդիկ, մեծ ոստնակ LH, թիմային

1. Նորվեգիա, 2. Գերմանիա, 3. Լեհաստան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում