18:05  ,  19 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Նորվեգիայի պատմական ռեկորդը

Նորվեգիայի օլիմպիական հավաքականը սահմանել է ռեկորդ մեկ Օլիմպիական խաղերում նվաճած մեդալների քանակով: Այս երկրի պատմության մեջ առաջին անգամ թիմը նվաճել է 27 մեդալ՝ 10 ոսկե, 9 արծաթե, 8 բրոնզե: Նախորդ ռեկորդը 26 մեդալ էր՝ 1994թ. եւ 2014թ. Օլիմպիական խաղերում:

Փետրվարի 19-ին Նորվեգիային ոսկե մեդալ բերեց ճմշկավազորդ Լորենցեն Հավարդը, որը հավասարը չունեցավ 500 մետրում:

Մեդալների քանակով բացարձակ ռեկորդակիրը ԱՄՆ-ի օլիմպիական թիմն է, որը 2010թ. Վանկուվերի Խաղերում նվաճել է 37 մեդալ՝ 9 ոսկե, 15 արծաթե եւ 13 բրոնզե: Սակայն մեդալային հաշվարկում ԱՄՆ-ն ավելի քիչ ոսկե մեդալների պատճառով գրավեց երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում