23:21  ,  18 փետրվարի, 2018

Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված մրցաշարում կապանցի 23-ամյա եռացատկորդը հաղթել է 16.35 մ արդյունքով։ Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին են հասել Բուլղարիայի ներկայացուցիչներ Մոմչիլ Կարաիլիեւին (16.27 մ) եւ Ռումեն Դիմիտրովին (16.21):

Աթլետիկայի Հայաստանի թիմի կազմում մրցավայր էր մեկնել 5 մարզուհի եւ 6 մարզիկ։

Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Լեւոն Աղասյանը Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում հաղթել էր նաեւ նախորդ տարվա փետրվարին, երբ նրան Բելգրադում պարգեւատրել էր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում