19:42  ,  17 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Օրվա չեմպիոններն ու մեդալային հաշվարկը

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի 8-րդ մեդալային օրը Գերմանիան դարձյալ ոսկե մեդալ չնվաճեց, սակայն առայժմ պահպանում է առաջին տեղը: Առաջատարին է մոտենում Նորվեգիան:

Փհենչհան-2018, 8-րդ մեդալային օր

Գեղասահք, տղամարդիկ, մենասահք
1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա), 2. Շոմա Ունո (Ճապոնիա), 3. Խավյեր Ֆերնանդես (Իսպանիա)

Լեռնադահուկային սպորտ, կանայք, գերհսկա ոլորավայրէջք
1. Էստեր Լեդեցկա (Չեխիա), 2. Աննա Ֆայտ (Ավստրիա), 3. Թինա Վայրաթեր (Լիխտենշտեյն)

Ֆրիսթայլ, կանայք, սլոուփ-սթայլ
1. Սառա Հոֆլին (Շվեյցարիա), 2. Մատիլդա Գրեմո (Շվեյցարիա), 3. Իզաբել Ատկին (Մեծ Բրիտանիա)

Դահուկային սպորտ, կանայք, 4х5 կմ փոխանցումավազք
1. Նորվեգիա, 2. Շվեդիա, 3. OAR

Բիատլոն, կանայք, 12.5 կմ, ընդհանուր մեկնարկ
1. Անաստասիա Կուզմինա (Սլովակիա), 2. Դարյա Դոմրաչեւա (Բելառուս), 3. Տիրիլ Էկհոֆ (Նորվեգիա)

Սկելետոն, կանայք
1.
 Լիզի Յառնոլդ (Մեծ Բրիտանիա), 2. Ժակլին Լելինգ (Գերմանիա), 3. Լաուրա Դիս (Մեծ Բրիտնիա)

Շորթ-տրեկ, տղամարդիկ, 1000 մետր
1.
 Սամուել Ժիրար (Կանադա), 2. Ջոն-Հենրի Կրյուգեր (ԱՄՆ), 3. Սո Լի Նա (Հարավային Կորեա)

Դահուկացատկ, տղամարդիկ, մեծ ոստնակ LH
1.
 Կամիլ Ստոխ (Լեհաստան), 2. Անդրեաս Վելինգեր (Գերմանիա), 3. Ռոբերտ Յուհանսոն (Նորվեգիա)

Շորթ-տրեկ, կանայք, 1500 մետր
1. Չհվե Մին Յոն (Հարավային Կորեա), 2. Լի Ցզինյույ (Չինաստան), 3. Կիմ Բուտեն (Կանադա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում