12:17  ,  17 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Հոկեյի Կանադայի թիմի առաջին պարտությունը Խաղերում 2010-ից հետո

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը 2010 թվականից հետո առաջին պարտությունն է կրել Օլիմպիական խաղերում: Փետրվարի 17-ին կանադացիները հանդիպել են Չեխիայի հավաքականի հետ եւ բուլիտներով պարտվել 2:3 հաշվով: Թիմերն ընդգրկված են A խմբում: Երկու տուրից հետո առաջատարը Չեխիան է՝ 5 միավոր: Կանադան ունի 4 միավոր:

Նախորդ անգամ Կանադայի հավաքականը պարտվել էր 2010թ. Օլիմպիական խաղերում՝ 3:5 հաշվով ամերիկացիներին: Դրանից հետո Կանադան տարել էր 11 անընդմեջ հաղթանակ՝ նվաճելով երկու օլիմպիական տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում