01:36  ,  17 փետրվարի, 2018

«Մոնակոն» ուժեղ էր «Դիժոնից»՝ 4:0

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրը մեկնարկեց «Մոնակո» - «Դիժոն» խաղով: Չեմպիոնները տանն առավելության հասան 4:0 հաշվով:

«Մոնակոն» 56 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար ՊՍԺ-ն 25 խաղից հետո ունի 65 միավոր: Երրորդ տեղում է ընթացող «Մարսելը» 25 տուրից հետո վաստակել է 52 միավոր: «Դիժոնը» 31 միավորով 12-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մոնակո» - «Դիժոն»՝ 4:0

Բալդե Կեյտա, 13, Ֆաբինյո, 69, 11մ, Ռոնի Լոպեշ, 88, Կամիլ Գլիկ 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով