Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է 2018թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։
Վոդոպյանովան 6-րդ տեղն է զբաղեցրել մրցաշարում, որին մասնակցել են 56 մարզիկներ:
Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանա հոկտեմբերի 6-18-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում