23:51  ,  15 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. «Արսենալի» հաղթանակն ու Մխիթարյանի 2 գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը» Շվեդիայում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էստերսունդի» նկատմամբ:

Երկու գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ գոլը Մխիթարյանի սուր փոխանցումից հետո սեփական դարպասն ուղարկեց «Էստերսունդի» պաշտպանը: Երրորդ գոլը խփեց գերմանացի Մեսութ Օզիլը, որն օգտագորեց հայ ֆուտբոլիստի հաշվենկատ փոխանցումը: Մխիթարյանը փոխարինվեց 84-րդ րոպեին:

«Արսենալում» 243 րոպե է պահանջվել Մխիթարյանին 5 գոլային փոխանցում կատարելու համար:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 22-ին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Էստերսունդ» (Շվեդիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:3

Նաչո Մոնրեալ, 13, Սոտիրիս Պապայանոպուլոս, 24, ինքնագոլ, Մեսութ Օզիլ, 58

Չիրացրած 11մ՝ Տոմ Պետերսոն («Էստերսունդ»), 90+1

«Աստանա» (Ղազախստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:3

Մարին Տոմասով, 7 - Բրունու Ֆերնանդեշ, 48, 11մ, Ժելսոն Մարտինշ, 50, Սեյդու Դումբիա, 55

Հեռացում՝ Յուրի Լոգվինենկո («Աստանա»), 62, երկրորդ դեղին քարտ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 3:2

Անդրե Շյուրլե, 30, Միշի Բատշուայի, 65, 90+1 – Յոսիպ Իլիչիչ, 51, 56

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Միլան» (Իտալիա)՝ 0:3

Պատրիկ Կուտրոնե, 45, Ռիկարդո Ռոդրիգես, 64, 11մ, Ֆաբիո Բորինի 90+2

«Մարսել» (Ֆրանսիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 3:0

Վալեր Ժերմեն, 4, 69, Ֆլորիան Տովին, 74

«Նիցա» (Ֆրանսիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 2:3

Մարիո Բալոտելի, 4, 28, 11մ – Մանուել Ֆերնանդեշ, 45, 11մ, 69, 77

Հեռացում՝ Կոլի Ռակինե («Նիցա»), 67

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2:2

Ալվարո Արսալյուս, 57, Ադնան Յանուզայ, 80 – Միկել Օյարսաբալ, 27, ինքնագոլ, Տակումի Մինամինո, 90+4

«Սպարտակ» (Ռուսաստան) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)՝ 1:3

Լուիս Ադրիանո, 60 – Արից Ադուրիս, 22, 39, Միկել Ռիկո, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով