23:51 15 փետրվարի, 2018Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը» Շվեդիայում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էստերսունդի» նկատմամբ:
Երկու գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ գոլը Մխիթարյանի սուր փոխանցումից հետո սեփական դարպասն ուղարկեց «Էստերսունդի» պաշտպանը: Երրորդ գոլը խփեց գերմանացի Մեսութ Օզիլը, որն օգտագորեց հայ ֆուտբոլիստի հաշվենկատ փոխանցումը: Մխիթարյանը փոխարինվեց 84-րդ րոպեին:
«Արսենալում» 243 րոպե է պահանջվել Մխիթարյանին 5 գոլային փոխանցում կատարելու համար:
Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 22-ին:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Էստերսունդ» (Շվեդիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:3
Նաչո Մոնրեալ, 13, Սոտիրիս Պապայանոպուլոս, 24, ինքնագոլ, Մեսութ Օզիլ, 58
Չիրացրած 11մ՝ Տոմ Պետերսոն («Էստերսունդ»), 90+1
«Աստանա» (Ղազախստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:3
Մարին Տոմասով, 7 - Բրունու Ֆերնանդեշ, 48, 11մ, Ժելսոն Մարտինշ, 50, Սեյդու Դումբիա, 55
Հեռացում՝ Յուրի Լոգվինենկո («Աստանա»), 62, երկրորդ դեղին քարտ
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 3:2
Անդրե Շյուրլե, 30, Միշի Բատշուայի, 65, 90+1 – Յոսիպ Իլիչիչ, 51, 56
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Միլան» (Իտալիա)՝ 0:3
Պատրիկ Կուտրոնե, 45, Ռիկարդո Ռոդրիգես, 64, 11մ, Ֆաբիո Բորինի 90+2
«Մարսել» (Ֆրանսիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 3:0
Վալեր Ժերմեն, 4, 69, Ֆլորիան Տովին, 74
«Նիցա» (Ֆրանսիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 2:3
Մարիո Բալոտելի, 4, 28, 11մ – Մանուել Ֆերնանդեշ, 45, 11մ, 69, 77
Հեռացում՝ Կոլի Ռակինե («Նիցա»), 67
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2:2
Ալվարո Արսալյուս, 57, Ադնան Յանուզայ, 80 – Միկել Օյարսաբալ, 27, ինքնագոլ, Տակումի Մինամինո, 90+4
«Սպարտակ» (Ռուսաստան) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)՝ 1:3
Լուիս Ադրիանո, 60 – Արից Ադուրիս, 22, 39, Միկել Ռիկո, 45+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.