Ճապոնացի Կեյ Սայտոն զրկվել է Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շորթ-տրեկի մրցաշարին մասնակցելու իրավունքից, քանի որ նրա դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել, հայտնում է BBC-ն:
Սայտոն առաջին մարզիկն է, որի մոտ արգելված խթանիչներ է հայտնաբերվում Փհենչհան-2018-ում: Նրա դոպինգ թեստում հայտնաբերվել է դիուրետիկ (միզամուղ դեղամիջոցներ): Շորթ-տրեկի 5000 մետրի փոխանցումավազքում Կեյ Սայտոն պետք է լիներ Ճապոնիայի թիմի պահեստայինը:
21-ամյա մարզիկն արդեն հեռացել է օլիմպիական ավանից: Նա չի կարող հանդես գալ ինչպես Փհենչհան-2018-ում, այնպես էլ ISU-ի հովանու տակ անցկացվող մյուս մրցաշարերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի