23:43  ,  12 փետրվարի, 2018

Մեսի․ Նեյմարը, Սուարեսը եւ Մբապեն իմ ու Ռոնալդուի հետ կարող են պայքարել «Ոսկե գնդակի» համար

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարծիք է հայտնել, թե ովքեր են «Ոսկե գնդակին» արժանանալու գլխավոր հավակնորդները։

«Այսօր շատ են լավ ֆուտբոլիստները, որոնք կարող են արժանանալ «Ոսկե գնդակին»։ Վերջին տարիներին կային երկուսը, սակայն Նեյմարը, Կիլիան Մբապեն ու Լուիս Սուարեսը կարող են մրցակցել մեզ հետ»,- Մեսիի խոսքը մեջբերում է WorldSoccer Magazine-ը։

Հիշեցնենք, որ վերջին 10 տարում «Ոսկե գնդակին» արժանացել են միայն Մեսին ու Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ֆոտո՝ https://twitter.com/messi10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում