17:30  ,  12 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» 878 միլիոն եվրո է ծախսել այս կազմի վրա, ՊՍԺ-ն երկրորդն է

CIES Football Observatory հետազոտական կենտրոնը հաշվել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ակումբների ընթացիկ կազմերի վրա ծախսած գումարները։

Այս կազմը հավաքելու համար ամենաշատը վճարել է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը ծախսել է 878 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակում է լավագույն եռյակը։

 

  1. «Մանչեսթեր Սիթի» – 878 միլիոն եվրո
  2. ՊՍԺ – 805
  3. «Մանչեսթեր Յունայթեդ» – 747
  4. «Բարսելոնա» – 725
  5. «Չելսի» – 592
  6. «Ռեալ» – 497
  7. «Լիվերպուլ» – 461
  8. «Յուվենտուս» – 448
  9. «Արսենալ» – 403
  10. «Էվերտոն» – 365

Ֆոտո՝ twitter.com/mancity

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում